Ամերիկյան ֆիլմում թուրքերը պատկերվել են որպես վայրենի հրոսակներ
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` նշանավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «The Pacific» 10 սերիայից բաղկացած ֆիլմը թուրք-ամերիկայն սկանդալի պատճառ է դարձել: Ծրագրվել է ԱՄՆ-ում էկրան բարձրացած այդ ֆիլմն ապրիլի 18-ին ցուցադրել նաև Թուրքիայում: Նշենք, որ այդ ֆիլմում խաղում է օսկարակիր դերասան Թոմ Հենքսը:
Կինոնկարում ներկայացված են թուրք հրոսակաների վայրագությունները, կողոպուտն ու մասսայական կոտորածներն Իզմիրում: Այդ ֆիլմը նվիրված է առաջին աշխարհամարտի տարիներին խաղաղօվկիանոսյան ճակատի ամերիկացի զինվորների հետ կատարվածի լուսաբանմանը:
Ֆիլմի առաջին երեք մասերում պատմվում է, որ 1922-ին թուքերը մտնելով Իզմիր ավերում են քաղաքը, թալանում բնակիչներին, կոտորում տեղի հույներին: Ոմանք էլ ջարդերից մազապուրծ մի կերպ նավերով փախչում են Ավստրալիա:
Ըստ «Milliyet»-ի` ֆիլմում այսպիսի դրվագ կա, երբ դերակատարներից մեկն ասում է.
«Թուրքերը 1922-ին Իզմիր մտնելուն պես ավերի ու հրի են մատնում քաղաքը: Ամեն բան կործանում են: Ես ու մայրս մի կերպ կարողացանք նավահանգիստ հասնել: Այնուհետև նավ բարձրացանք: Նավապետը վերցրեց մեզ` փրկելով մեր կյանքը»,- գրում է «Milliyet»-ը` նշելով, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից ֆիլմում առկա այդ դրվագը մարդկանց գլխում ավելացրել է հարցականների քանակը:
Տեղեկացվում է նաև, որ ավելի վաղ ԱՄՆ-ում և Թուրքիայում ցուցադրված «Chuck» ֆիլմի այն տեսարանը, որտեղ ցուցադրվում էր խմբագրատան առջև սպանված, գետնին ընկած Հրանտ Դինքին, բուռն հակազդեցություն էր առաջացարել թուրք հանդիսատեսների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները