Ֆինանսների նախարարը Մոսկվայում է
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր մասնակցելու է Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստին:Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:
Նույն օրը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին և Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա