Սյուզի Կենտիկյանը հավաքից հետո իջել է լողավազան
Բարձրլեռնային պայմաններում վերջերս անցկացրած հավաքից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարզիչ Մագոմեդ Շաբուրովն իր սաների` Սյուզի Կենտիկյանի, Ռուսլան Չագաևի, Ալեքսանդր Ալեքսեևի, Իգոր Միխալկինի, Դմիտրի Սարտիսոնի և Էդուարդ Գուտկնեխտի հետ միասին իջել են լողավազան: Մարզիկները լողի հատուկ պարապմունք են անցկացրել Գերմանիայի լողի հավաքականի մարզիչ Դիրկ Լանգեի ղեկավարությամբ:
Նշենք, որ Շաբուրովի թիմի երկու բռնցքամարտիկները շուտով ռինգ են դուրս գալու: Էդուարդ Գուտկնեխտն ապրիլի 17-ին կմենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետ` WBO-ի վարկածով միջինքաշային երկրորդ կարգում չեմպիոնի կոչման համար, իսկ Սյուզի Կենտիկյանն ապրիլի 24-ին թեթևքաշային կարգում իրեն պատկանող չեմպիոնական կոչումները պետք է պաշտպանի Նադյա Ռաուի հետ մենամարտում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան