Վրացական ավիաընկերության օդանավը չարթերային թռիչք կկատարի դեպի Մոսկվա
Վրացական «Аирзена» ավիաընկերության ինքնաթիռը` 60 ուղևորով, այսօր` ապրիլի մեկին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչք կկատարի դեպի Մոսկվա,-այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել են ավիաընկերությունից:
Ըստ տեղեկատվության, հետադարձ ուղղությամբ, առաջին իսկ օրը վաճառվել է 120 տոմս: Տոմսի արժեքը 320 եվրո է:
«Аирзена»-ան դեպի Մոսկվա թռիչքն իրականացնում է Սբ Զատիկի տոնի կապակցությամբ:
Բացի այսօրվանից, թռիչքներ կիրականացվեն նաև ապրիլի 2, 3, 10, 12, 14-ին: Հաղորդում է «Газета.Ru»-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային ուղիղ կապն ընդհատվել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: