Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով
2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:
Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%:
Հատկանշականը այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը և 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.2 մլրդ դրամով: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատությամբ ավել սոցիալական վճարներ է հավաքագրվել մոտ 4.7 մլրդ դրամի չափով կամ աճը կազմել է ավելի քան 21%:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի