Ադրբեջան. Հրամանատարի հրամանով` զինծառայողը խախտել է զինվորական երդումը
Դատարանը ադրբեջանական բանակի զինծառայողներից մեկի նկատմամբ դատավճիռ է կայացրել: Վերջինս մեղադրվում էր հայրենիքի դավաճանության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ծանր հանցագործությունների հարցով զինվորական դատարանը Ադրբեջանի զինված ուժերի Դաշկեսանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Նամիգ Ռաջաբովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Առկա տեղեկությունների համաձայն` Ռաջաբովն իր զինվորական ծառայության ընթացքում` վաշտի հրամանատար Անար Ալահվերդիևի հրամանով, անցել է Հայաստանի սահմանը և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ ներկայացրել զորամասի և նրա սպառազինությունների վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ վաշտի հրամանատարը` Անար Ալահվերդիևը, որոշ ժամանակ առաջ, նույն դատարանի կողմից դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: