Խոզի գրիպի նոր դեպքեր` ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում
ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներում H1N1 գրիպի նոր դեպքեր են գրանցվում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ջիորջիանա նահանգում վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է H1N1 վիրուսով վարակված ավելի քան 40 մարդ: Հարևան երկու նահանգներում նույնպես գրանցվում են արագ զարգացող վտանգավոր գրիպի տեսակով հիվանդներ:
Առողջապահության պետական ծառայության գլխավոր բժիշկ Ռեգինա Բենջամենը` ԱՄՆ-ի առողջապահության նախարարից հետո ոլորտում կարևորությամբ երկրորդ մարդը, հայտնել է Ջիորջիանա, Ալաբամա և Հարավային Կարոլինա նահանգներում H1N1 շտամի գրիպով հիվանդների թվի ավելացման մասին:
Պատասխանատուի գործընկերները հայտնել են, որ դեռևս չեն կարող ասել, թե ինչով է պայմանավորված հիվանդության բռնկումը հենց այդ երեք նահանգներում:
Նշենք, որ անցյալ տարի համաճարակի ժամանակ խոզի գրիպը 12 000 ամերիկացիների մահվան պատճառ է դարձել, իսկ 265 000-ը հոսպիտալացվել են հիվադության բարդ ընթացքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում