Էրդողանը հանդիպելու է Սարկոզիի հետ. Քննարկվելու է հայ-թուրքական հարցը
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 7-ին մեկնելու է Ֆրանսիա: Փարիզում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանի այցի շրջանակներում քննարկվելու են հատկապես ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է թուրքական «Սոն դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքը:
«Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցության) դեմ համատեղ պայքարի հարցեր են քննարկվելու»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Էրդողանը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և մի շարք այլ բարձրաստիճան պետպաշտոնյաների հետ:
Քննարկումների օրակարգում լինելու են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցելու նոր նախագծեր: Բացի այդ քննարկվելու են նաև Վրաստանի, Աֆղանստանի, Մերձավոր արևելքի և Իրանի հետ կապված հարցեր: Թուրքական աղբյուրի ընդգծմամբ` հանդիպումների օրակարգում նշանակալի տեղ է հատկացվելու մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործըթնացին: