Վարչապետը «Նաիրի» բժշկական կենտրոնից դուրս կգրվի մոտ մեկ ժամից
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա դուրս կգրվի մոտ մեկ ժամից: Այսօր լրագրողների հետ հանդիպեց ու վարչապետի առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնեց «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն, կարդիոլոգ Սիրանուշ Մարտիորսյանը:
«Այս պահին նրա վիճակը կայուն է, ինքնազգացողությունը լավ, բավարար, հավանաբար մեկ ժամից դուրս կգրվի»,-ասաց Ս. Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Տ. Սարգսյանը դիմել է ճնշման տատանման կապակցությամբ:
«Մեկ օրվա ընթացքում կատարել ենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որևիցե լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել, մեկ օր գտնվել է բժիշկների վերահսկողության ներքո»,-ասաց բժիշկը, ապա հավելեց, որ վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել նախօրեի կեսօրին՝ ժամը 12:30-ին:
Մասնագետի խոսքով, Տ. Սարգսյանը նախկինում նմանատիպ բողոքով չի դիմել, իսկ ճնշման տատանում կարող է լինել ցանկացած առողջ մարդու մոտ: Վարչապետին պրոֆիլակտիկ որոշակի բուժում է նշանակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան