Խոզի գրիպը նոր փուլում է.՞ Ադրբեջանը մեծ խմբաքանակով պատվաստանութեր է ստանում
Հումանիտար օգնության շրջանակներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Ադրբեջանին խոզի գրիպի հերթական պատվաստանյութերի խմբաքանակը կհատակացնի: Այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ` հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վիկտոր Հասիմովը:
Հասիմովը նշել է, որ երկիր կներմուծվի 172 հազար մարդու համար անհրաժեշտ հակավիրուսային պատվաստանյութ: Նա նշել է, որ նախարարությունն անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներն է կատարում ներկրվելիք պատվաստանյութերը, ըստ անհրաժեշտության, տարբեր շրջաններին հատկացնելու ուղղությամբ:
Նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ այս նգամ կպատվաստվեն ռիսկի խմբի մեջ մտնողները` բժիշկները, զինվորականները, հղիները, ինչպես նաև դպրոցական տարիքում գտնվող երեխաները:
Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ խոզի գրիպը տարածվեց գրեթե ողջ աշխարհով, Ադրբեջանը առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե իր երկրում վարակը «մարվել» է` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական հիվանդանոցներում այդ ախտանիշներով մարդիկ էին մահանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում