ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը 4-րդն է իր արդյունաբերության աճի ցուցանիշով
Այս տարվա առաջին երկու ամսիների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 9,4 տոկոսով: Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում չորրորդն է: Նման արդյունքեր հրապարակել է ԱՊՀ միջպետական վիճակագրական ծառայությունը:
Արդյունաբերության զարգացման ցուցանիշով առաջին հորիզոնականում է Ղրղզստանը` 205,8 տոկոս, այնուհետև գալիս են Տաջիկստանն ու Ղազախստանը` համապատասխանաբար` 15 և 10,4 տոկոս: Ուզբեկստանում այդ ցուցանիշը կազմել է 9 տոկոս, Ուկրաինայում` 8,8 տոկոս, Ադրբեջանում` 6,7 տոկոս: Ռուսաստանում հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունն աճել է 5,8 տոկոսով` զբաղեցնելով ցուցակի 8-րդ հորիզոնականը: Տասնյակում են հայտնվել նաև Բելառուսն ու Մոլդովան` համապատասխանաբար` 4,2 և 4,1 տոկոս:
ԱՊՀ երկրներում միջին հաշվով այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները