Կրակոցներ Լոս Անջելեսում. 4 հայ է սպանվել
Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ տարածքի «Հոթ Սփոթ» (Hot Spot) կոչվող սրճարանում շաբաթ օրը հնչած կրակոցների հետևանքով մահացած չորս երիտասարդները հայեր են, գրում է Los Angeles Times-ը վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին: Երկու երիտասարդ էլ կրակոցների հետևանքով վիրավորվել են և հոսպիտալացվել. նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Իրավապահ մարմինները կատարվածը ներկայացրել են որպես «կոտորած», որը տեղի է ունեցել մի քանի վայրկյանների ընթացքում:
Ամերիկյան լրատվամիջոցը հրապարակել է մահացածների անունները` Հարութ Բաբուրյան, 28 տարեկան (Harut Baburyan), Սարգիս Քարաջյան 26 տարեկան (Sarkis Karadjian), Վարդան Թոֆալյան 31 տարեկան (Vardan Tofalyan) և Հայկ Յեգնանյան 25 տարեկան (Hayk Yegnanyan, 25):
Իրավապահներին չի հաջողվել գտնել մարդասպանին: Լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ կրակոցներ արձակողը մոտավորապես 30-ամյա հայազգի է: Կատարվածը ամերիկյան իրավապահները վերագրում են հայկական խմբավորումներին: