Քաղաքական 10:50 05/04/2010

Der Spiegel. «Հայերը չեն դադարել տառապել, թուրքերը հանգիստ քնել են»

Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին` ապրիլի 3-ի համարում, «Անցյալի չարքերը» հրապարակմամբ, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը` ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին, ինչպես նաև հարցազրույց` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը` վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայություններ:

«95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու նախևառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ` նրանցից երկուսին:
Մեկը երևանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է` կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել:

«Մահվանս եմ սպասում»,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում` տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ տղա էր պառկած` սպանված: Հարևան տներից մեկում կանանց էին բռնաբարել. ութամյա աղջնակը լսում էր նրանց գոչյունները: «Կան բարի ու չար թուրքեր»,- ասում է նա: Չար մարդիկ պատանիներին էին սպանում: Բարիները օգնեցին իրեն ու իր ընտանքին փախչել նահանջող ռուսական զորքի հետ»:

Ցեղասպանության մյուս ականատեսին «Շպիգելը» սահմանի մյուս կողմում է գտել:
«Ֆերմեր Ավետիս Դեմիրչին 97 տարեկան է, և հավանաբար նա Թուրքիայում ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է»,- ներկայացնում է հանդեսն ու վերաշարադրում ծերունու պատմությունը.

«1915 թվականի հուլիսին թուրք ժանդարմները հասան գյուղին:Երբ մենք փախչում էինք, հայրս ինձ կապել էր մեջքին,- ասում է Դեմիրչին,- այդ մասին ծնողներս են պատմել»: Նրա ու շրջակայքի մյուս վեց գյուղերի բնակիչները` որսորդական հրացաններով ու ատրճանակներով, ամրացան Մուսա լեռան` Մովսեսի սարի վրա: 18 տարի անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրում է զինվորականներին բնակիչների ցույց տված դիմադրության մասին»:

«Վերֆելի գիրքն ու Ծիծեռնակաբերդից (հուշահամալիր Երևանում) բացվող տեսարանը, որ գտնվում է ձյունաճերմակ ու անհասանելի Արարատ լեռան հայացքի ներքո, չեն կարող շատ  հիշեցնել հայերի ցեղասպանության մասին, որի վերջին վերապրածները գտնվում են մահվան եզրին»,- նշում են հեղինակներն ու ներկայացնում եղելությունը.

 «Ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում 1915-ից մինչև 1918 թվականը կոտորվել կամ դեպի հյուսիսսիրիական անապատներ տանող բռնագաղթի ճանապարհին սպանվել է 800 000-ից մինչև 1,5 միլիոն մարդ: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրանից հետո այլ ցեղասպանություններ էլ են տեղի ունեցել` եվրոպական հրեաների, Կամբոջայում, Ռուանդայում»:

Հոդվածի հաջորդ հատվածում հեղինակներն անդրադառնում ու ներկայացնում են այն հանգամանքները, որոնք խանգարել են հայ ժողովրդին` բարձրացնել արդարացի պահանջ:

«Մինչ օրս ապրող ժողովրդից` մի մասը` կոտորված, մի մասն` աշխարհի տարբեր երկրներում ցրիվ եկած, և մի փոքր մասը` մեկուսացված երկրում, տասնամյակներ պահանջվեց սեփական աղետի պահանջը բարձարցնելու համար»,- գրում է «Շպիգելը» ու տեղեկացնում, որ միայն 20-րդ դարի վաթսունական թվականներին, այն էլ` Մոսկվայի հետ տևական քննարկումներից հետո, հայերը համարձակվեցին հուշահամալիր կառուցել:

Պատմական փաստն անտեսելու այս դրսևորման պատճառների մասին գերմանացի հեղինակները լավագույնս տեղեկացված են. «Թուրքիան, որի տարածքում է տեղի ունեցել ոճրագործությունը, մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության իշխանությունների արարքները: Գերմանիան` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցը, ու Խորհրդային Միությունը` երիտասարդ Թուրքական հանրապետության հետ բարեկամական իր կապերով, որևէ շահ չէին տեսնում Ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու մեջ»:

Այստեղ «Շպիգելը» զարմանք է արտահայտում, որ «մինչ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», և տեղեկացնում է, որ «գերմանական բունդեսթագը 2005 թվականին Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը»` սակայն չօգտագործելով «ցեղասպանություն» տերմինը»:

Հեղինակներն անդրադառնում են նաև Երկրորդ աշխարհամարտից հետո Հայոց ցեղասպանության թեման շոշափելուց հրաժարվելու դրդապատճառներին. «Անկարայի քաղաքական ու ռազմավարական կշիռը «Սառը պատերազմի» տարիներին նրա արևմտյան դաշնակիցներին ևս Ցեղասպանության թեմայով քննարկումներից հետ էին պահում»:

Քննարկումների բացակայությունն, ըստ հեղինակների, բացի արդարադատության հետաձգումից, մեկ այլ վնաս էլ էին ենթադրում` ժամանակի հետ դժվարանում է Հայոց ցեղասպանության դեպքերի վերականգնումը. «Հայկական աղետի մասին պատմող լուսա- ու տեսանյութերի սակավությունը` համեմատած Հոլոքոստի ու հետագա մյուս բոլոր ցեղասպանությունների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը»:

Միաժամանակ, սակայն, «Շպիգելը» նկատում է, որ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործության բավականաչափ ականատեսներ կան, հիմնականում ամերիկացի ու գերմանացի, որոնց արխիվներում գտնվող հաշվարկները, թղթակցությունները, զեկույցներն ու հաշվետվություններն էլ կարող են հիմք դառնալ եղելությունն ամբողջապես վերականգնելու համար:

Հանդեսը ներկայացնում է այս ուղղությամբ արված քայլերից մեկը` մասնավորապես գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» (գերմաներենում օգտագործվել է «Aghet») ֆիլմը, որը առաջիկա ուրբաթ օրը հեռարձակվելու է գերմանական ալիքներից մեկով: «Շպիգելի» ներկայացմամբ, ֆիլմը հիմնված է այդ օրերին Թուրքիայում գործունեություն ծավալած դիվանագետների, ճարտարագետների ու միսիոներների վկայությունների վրա, որոնց ուսումնասիրությունն, ըստ թերթի, զարմացրել է անգամ ֆիլմի համար խորհրդատվություն ապահոված պատմաբանին: Ըստ հեղինակների, արխիվներում հարուստ վկայություններ կան, որոնք անգամ արխիվագետներին են անծանոթ:

Դառնալով ֆիլմին` «Շպիգելը» գրում է, որ այն ոչ թե փաստագրական դրամայի ոճով է, այլ` չոր տեքստային. ժամանակակից դերասաններն ընդամենը մարմնավորում են Հայոց ցեղասպանության ականատեսներին ու  առաջին դեմքով ներկայացնում նրանց վկայությունները` բնօրինակով:

«Առաջինը դերասան ու գրող Հանս Ցիշլերն է («Ժամանակի վազքում»), ով ներկայացնում է արևելաանատոլիական Հարպուտ քաղաքում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեյվիսի տպավորությունները»,- նշվում է հոդվածում և տեղեկացվում, որ հիշյալ քաղաքից հազարավոր հայեր միաժամանակ տեղահանվել են ու մահվան երթերով ուղղարկվել հարավ-արևելք: Այս իրողության մասին Լեսլի Դեյվիսն արձանագրել է, իսկ ֆիլմում նրա դերակատարը կրկնել. «1915 թվականի հունիսի 28-ին hրապարակավ հայտարարվեց, որ բոլոր հայերը երկիրը պետք է հինգ օրում լքեն: Այնպիսի սարսափելի կոտորած եղավ, որ տեղահանումները դրա հետ համեմատած հումանիստական էին»:

Հաջորդ առանցքային վկայախոսը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է, ում դերը ֆիլմում խաղում է Ֆրիդրիխ ֆոն Թունը (վերջինս հայտնի է «Շինդլերի ցուցակը» հռչակավոր ֆիլմից):

Հանդեսը հակիրճ նկարագրում է դեսպան Մորգենթաուի մի քանի վկայություններ, որ տեղ են գտել նաև ֆիլմում. «Նա պատմում է ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հետ հանդիպումների մասին, ով նրան հայտնել է հայերին «վտանգազերծելու» հարցը «վերջնականապես լուծելու» օպերացիան սկսելու մասին: Ցեղասպանության ավարտից հետո նա հրավիրում է նրան ու հարց տալիս, որը Մորգենթաուի կարծիքով, «երբևէ լսած ամենազարմանալի բանն էր»` Թալեաթը պահանջում է ամերիկյան «Նյու Յորք ինշյուրենս» և «Նյու Յորք էքվիթեյբլ լայֆ» ապահովագրական ընկերությունների հայ հաճախորդների ցուցակը: Հայերն արդեն սպանված էին` առանց ժառանգ թողնելու: Այդպիսով ժառանգորդը դառնում էր կառավարությունը: Մորգենթաու. «Ես, բնականաբար, մերժեցի այդ առաջարկը»:

Այսպես ֆիլմում բազմաթիվ դերասաններ, ըստ հանդեսի, խոսում են ականատեսների անունից. «Մարթինա Գեդեկն ու Կատարինա Շյութլերը ներկայացնում են շվեդ ու շվեյցարացի միսիոներուհիների տպավորությունները. Հաննա Հերզշպրունգն ու Լյուդվիգ Տրեպտեն` երկու վերապրածների, Պետեր Լոմայերը` գերմանացի հյուպատոս Վիլհելմ Լիթենի օրագիրը` այդ օրերի ամենահուզիչ վկայագրերից մեկը: 1916 հունվարի 31-ին Լիթենը գտնվում է Դեյր Զորի ու Տիբնիի միջև` այսօրվա Սիրիայում, ու գրում է. «Կեսօրվա ժամը մեկն է: Ճանապարհին` ձախ կողմում երիտասարդ կին է ընկած` մերկ, հագին միայն դարչնագույն գուլպաներ են, գլուխն առնված է ձեռքերի մեջ: Կեսօրի ժամը 1.30, աջ ճամփեզրին սպիտակ մորուքով ծերունի է` մերկ, մեջքի վրա պառկած: Երկու քայլ հեռու պատանի է ընկած` մերկ, ամորձատված»:

Ըստ հանդեսի, ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի դաշնակիցների «արդարացումներին» ու գնահատական տրվում դրան. «Գերմանիայի այն ժամանակվա ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի ռեպլիկը` գերմանացի դեսպանի առաջարկի առթիվ, որ օսմանյան դաշնակիցները բացահայտ մեղադրվում են հանցագործության համար, սահմռկեցուցիչ է. «Մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային մինչև պատերազմի ավարտը պահեինք մեր կողմում` անկախ նրանից հայերը կսպանվեն, թե ոչ»:

«Շպիգելը» նկատում է, որ 90 րոպե տևողությամբ ֆիլմը ծանր է նկարագրել, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ «Ցեղասպանության մասին բանավեճը Թուրքիայում ծավալվում է ընդամենը հիմա` փաստից մոտ հարյուր տարի անց»: Եվ չնայած դրան, ըստ հանդեսի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը:

«Տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունից հետո ծնված հայերը տառապում են և գրգռվում. «Ողբերգությունը,- ասում է Հայկ Դեմոյանը, Երևանի Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը,- դարձավ մեր ազգային նույնացման հիմքը»: Նաև նախագահ Սերժ Սարգսյանն է կարծում. «Ոճրագործությունը չկրկնվելու լավագույն ճանապարհն այն միանշանակ դատապարտելն է:
Դրանից հետո ծնված թուրքերը հանգիստ քնել են: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` հանրապետության հիմնադիրը` արմատապես խզեց Օսմանյան կայսրության ու Թալեաթի, Էնվերի, Ջեմալի` Ցեղասպանության երեք հիմնական պատասխանատուների հետ եղած կապը: Նա ընդունեց այդ «ամոթը», որն իր հետևորդները մինչ օրս ժխտում են, բայց նա իր թիմ վերցրեց այն պետական ծառայողներին ու զինվորականներինմ ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել դրան»:


Հոդվածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, Հայկական սփյուռքի ճնշումների ներքո են «անցյալի չարքերը կրկին զարթնում»: Ըստ հանդեսի, ամեն գարուն` ապրիլի 24-ն ազդանշան է դառնում, որպեսզի «տարբեր խորհրդարաններ բանաձև ընդունեն Ցեղասպանության փաստը ճանաչելու մասին. 2001-ին` Ֆրանսիան, 2003-ին` Շվեյցարիան, այս տարի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Շվեդիայի խորհրդարանը»:

«Անկարան ամեն անգամ սպառնալից զգուշացումներ է անում քաղաքական հետևանքների մասին, որոնք վերջում տեղի չեն ունենում: Ծեսի է վերածվել, որի ուղղակի ձեռքբերումը Հրանտ Դինքի նման մարդիկ են»,- գրում է Շպիգելն ու ներկայացնում Ցեղասպանության թեմայով Թուրքիայում սկսված քննարկումները, որոնք հանգեցրին հայ խմբագրի սպանությանը:

Ամփոփելով` հոդվածը` «Շպիգելը» ներկայացնում է Ֆաթհ Չեթինի աներևակայելի պատմությունը. «Ստամբուլցի փաստաբան Ֆաթիհ Չեթինը ութսունականների սկզբին հայտնեց, որ «ինքը հայկական արմատներ ունի»: Նրա Սեհեր տատը իրեն վստահել էր իր տառապալից տասնամյակների մասին պատմությունը: Երեխա ժամանակ Սեհերը` հայկական անունը Հրանուշ, 1915-ին ականատես է եղել, թե ինչպես են իրենց գյուղի տղամարդկանց կոկորդները կտրել: Նա ինքն էլ վերապրել է դա, որդեգրվել է մի թուրք սպայի ընտանիքում, մեծացել որպես մահմեդական աղջիկ ու ամուսնացել թուրքի հետ: Նա տասնյակ հազարավոր «քողարկված հայերից» մեկն էր, ովքեր փախան մարդասպաններից ու «թուրքացվեցին»: Տատիկի այդ անկեղծությունը շոկ առաջացրեց թոռնիկի մոտ, և նա սկսեց շրջապատին այլ աչքերով նայել: 2004 թվականին Չեթինը գրեց իր ընտանիքի պատմության մասին: «Իմ տատիկը» գիրքը դարձավ բեսթսելեր, ընթերցողների մեծ մասը Չեթինին երախտագիտության խոսքեր էին հղում: Ոմանք նրանք վիրավորում էին` «դավաճան»: Բայց տաբուն կոտրվեց»:

Նկատենք, որ ծավալուն հոդվածում «Շպիգելը» զետեղել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև տեղահանությունների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտեզ: Հանդեսը նույն հոդվածի հետ մեկտեղ հրապարակել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց, որտեղ հանրապետության ղեկավարը բացի Հայոց ցեղասպանության ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հարցերից, խոսել է նաև հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների ու տարածաշրջանային խնդիրների լուծման հրամայականի մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}