«Ծառայողական սիրավեպը» շարունակություն կունենա
Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը շարունակություն է ունենալու: Այն կոչվելու է «Ծառայողական սիրավեպ. Մեր օրերը»: Նախատեսվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2011-ի ձմռանը: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն, նշելով, որ նկարահանող կազմակերպությունը որևէ այլ մանրամասներ չի հրապարակում:
Ռյազանովն անձամբ հրաժարվել է այդ նախագծի վերաբերյալ մեկնաբանություն տալ, սակայն նրա կինը պատմել է, որ ամուսինը որևէ պատկերացում չունի ֆիլմի շարունակության մասին: Հիշեցնենք, որ երկու մասից բաղակացած ֆիլմը նկարահանվել է 1977-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները