Hurriyet. ԱՄՆ-ն ձգտում է Թուրքիայի վրայից վերացնել ադրբեջանական ազդեցության գործոնը
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ենթադրվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Իսկ Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպման օրակարգի գլխավոր թեման լինելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Աղբյուրի նշմամբ` այդ վճռորոշ գագաթաժողովի նախաշեմին Վաշինգտոնում խաղ է խաղացվում մերձեցման երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի վրա»: Թուրքական լրատվամիջոցը թեմայի առնչությամբ հրապարակել է իր դիտարկումները:
Օբաման համառում է
Ինչ գնով էլ, որ լինի Օբամայի վարչակազմը ցանկանում է կյանքի կոչել այդ արձանագրությունները: Այդ պատճառով էլ Թուրքիայի վրայից ադրբեջանական ազդեցության գործոնը չեզոքացնելու ուղիներ է որոնում: Օբամայի վարչակազմն հրավիրել է շուրջ 40 երկրների նախագահներ ու վարչապետներ: Այդ թվում նաև` Հայաստանի և Վրաստանի: Սակայն Ադրբեջանը չկա:
Բանաձև Թուրքիայի համար
Արձանագրությունները գործընթացը Վաշինգտոնում խցանվել է: Այդ պատճառով արդեն ամենուր քննարկվում է Թուրքիային Ադրբեջանի ընդդիմությունից դուրս պրծացնելու մի նոր բանաձևը մշակելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի աջակցությունը չի լինելու
Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյաքը մատնանշել է, որ արձանագրությունների հարցը և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետաքրքրությունների տիրույթում է: Օրերս Մոսկվայում նա մի շարք հանդիպումներ է ունենալու և աշխատանքներ է տանելու Ադրբեջանի ընդդիմությանը չեզոքացնելու ուղղությամբ: