Հնդկաստանում մեկուկես տարեկան սիամական երկվորյակներին բաժանելու համար պահանջվել է 13 ժամ
Հնդկացի բժիշկները շատ հաջող են անցկացրել սիամական եկվորյակներին իրարից բաժանելու վիրահատությունը: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, բժիշկներից պահանջվել է 13 ժամ, որպեսզի իրարից բաժանեն 1,5 տարեկան քույրերին` Գիտային և Զիտային:
Աղջիկները մինչ վիրահատությունը ունեցել են առանձին ձեռքեր, ոտքեր, գլուխներ, բայց միևնույն ժամանակ նրանք ունեցել են ընդհանուր ներքին օրգաններ:
Նշվում է, որ սիամական եկվորյակների ծնողները գումար չեն ունեցել վիրահատության համար, այն անվճար է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան