Աբդու Դիուֆը Հայաստանում է
Նախօրեի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը (Abdou Diouf):
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այցի ընթացքում Աբդու Դիուֆը հանդիպումներ կունենա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կայցելի նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները