Վաշինգտոնից հետ կանչված թուրք դեսպանն այսօր մեկնել է Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների նպատակով Անկարա կանչված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն այսօր վերադարձել է Միացյալ Նահանգներ` շարունակելու իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
«Մենք գոհացուցիչ «մեսիջներ» ստացանք: Վերադառնում եմ` շարունակելու պաշտոնավարությունս Միացյալ Նահանգներում: Հուսամ այս գործընթացում նոր ստեղծված դրական մթնոլորտը կշարունակվի»,- Վաշինգտոն մեկնելուց առաջ Էսենբողա օդանավակայանում հայտարարել է Նամըթ Թանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ