Համագործակցության պայմանագիր` Հայաստանում գերմանական համալսարանի և Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի
Այսօր Հայաստանում գերմանական համալսարանի և Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այն ստորագրեցին Հայաստանում գերմանական համալսարանի նախագահ Էդուարդ Սարոյանը, համալսարանի ռեկտոր Պաուլ Իմհոֆը և Քեհլի բարձրագույն դպրոցի ռեկտոր Պաուլ Վիտտը:
Հայաստանում գերմանական համալսարանի ռեկտոր Էդուրարդ Սարոյանը նշեց, որ համագործակցության պայմանագիրը հնարավորություն է տալու «Եվրոպագիտություն ու հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներդնել Հայաստանում գերմանական համալսարանում, որտեղ սովորող ուսանողները կկարողանան իրենց պրակտիկան կազմակերպել` մասամբ նաև ուսանել Գերմանիայում:
Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր Պ.Վիտտը հայտնեց, որ իրենց ուսումնական հաստատությունը բավական փորձառություն ունեցող դպրոց է: «Մեր ուսանողներն ու դասախոսները փորձառական այցելություներ են կատարում աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում` Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և այլն»,- ասաց նա:
Նրա խոսքերով, Հայաստանում գերմանական բուհում նման ծրագրի դասավանդումը հնարավորություն կտա նաև հայ ուսանողներին իրենց ուսուցումն ու պրակտիկան կազմակերպել Գերմանիայում: Նա նաև նշեց, որ ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների և ուսանողների փոխանակում: