Հայաստանում դեղերի տարեկան շրջանառությունը կազմում է 70 մլն ԱՄՆ դոլար
Հայաստանում դեղերի տարեկան շրջանառությունը կազմում է 50-60 մլն ամերիկյան դոլար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը, վերջին տարում այդ թիվը հասել է 70 մլն դոլարի:
«Պետք է նշեմ, որ այդ թիվը վերջին տարիներին նկատելիորեն աճում է, անցած տարի այդ թիվը 50 մլն-ի էր հասնում»,-ասաց մասնագետը:
Է. Գաբրելյանը նշեց, որ դեղերը հիմնականում ներկրվում են, իսկ տեղում արտադրվում են շրջանառվող դեղերի ընդամենը 5-7 տոկոսը:
Հակադարձելով այն կարծիքիյն, թե այսօր հայաստանյան շուկայում շատ են ոչ պետաքական դեղերը, կենտրոնի տնօրենն ասաց, որ այսօր շուկայում գերակշռում են այն դեղերը, որոնք իրոք պետք են մեր ժողովրդին: «Դրանք ներկրման ողջ գործընթացը կանոնակարգվում է և վերահսկվում է հատուկ կառույցի միջոցով»,-ասաց Է. Գաբրելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան