Դեղերի 10-12 տոկոսը կեղծվում է. Է. Գաբրիելյանը սպասում է նոր օրենքի ընդունմանը
Հայատանում կեղծվում է դեղերի 10-12 տոկոսը: Աշխարհում այդ թիվը տատանվում է 6-60 տոկոսի սահմանում, Եվրոպայում այդ ցուցանիշը 10 տոկոս է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ ներկայացրեց Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը, նշելով, որ այս առումով Հայաստանում առկա խնդիրները գրեթե նույնն են, ինչ Եվրոպայում:
Ըստ նրա, դեղերի կեղծմամբ զբաղվող մարդիկ այդ հարցում մեծ պրոֆեսիոնալիզմ են դրսևորում: Օրինակ, թույլ զարգացած երկրներում առավել շատ կեղծվում են հակաբորբոքային դեղամիջոցները, լավ զարգացած երկրներում՝ հորմոնոլ դեղորայքը: Ըստ մասնագետի, Հայաստանում և ընդհանրապես կեղծվում են այն դեղերը, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում: «Ընդհանուր առմամբ կեղծվում են այն դեղերը, որոնք արագորեն սպառվում են»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Դեղերի կեղծումը հնարավոր է կանխարգելել միայն մշտադիտարկում իրականացնելու միջոցով: «Այսինքն անընդհատ պետք է ստուգվի ու ոչ մի դեղատուն չպետք է իմանա այսօր իրեն ստուգելու են, թե ոչ»,-ասաց Էմիլ Գաբրիրելյանը, ում ղեկավարած կառույցը զբաղվում է դեղերի հսկողությամբ միայն մաքսազերծելիս, իսկ հայաստանյան շուկայում այդ ստուգումները վերապահված են առողջապահության նախարարությանը:
Ըստ մասնագետի, դեղերի շուկայում վերհսկողությունը արդյունավետ կդառնա ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումից հետո, քանի որ հինը, ինչպես որակեց Է. Գաբրիելյանը, ստեղծման օրից իրեն սպառել էր: «Նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այս խնդիրները իրենց պատշաճ լուծումը կստանան, դա իմ ներքին համոզմունքն է»,-ասաց բանախոսը, նշելով, որ այդ օրինագիծը շատ խութերի վրայով է անցել, դրա շուրջ քննարկումները սկսել են դեռևս 2000 թվականից:
Նախորդող նորություն` ԱԱԾ-ն բացահայել է դեղերի կեղծմամբ զբաղվողների. Հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան