Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը զգուշացնում է… Կիրառումն արգելված է
Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը զգուշացնում է, որ Նեյչըրլ Վելնիսի (Natural Wellness) արտադրության մաքսիքստրիմ (MasXtreme) և «Po Chai Pills» սննդային հավելումների կիրառումը չի թուլյատրվում:
Ինչպես Panorama.am-ին ասաց կենտրոնի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը, ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունից շտապ հաղորդագրություն է ստացվել , որ MasXtreme սննդային հավելումը պարունակում է չհայտարարագրված դեղեր` աիլդենաֆիլ (aildenafil), որն իր կառուվածքով, ազդեցության բնույթով և կողմնակի ազդեցությունների դրսևորումներով նման է սիլդենաֆիլ նյութին (կիրառվում է սեռական ակտիվության խթանման նպատակով), ինչպես նաև ֆենտոլամին, որը ալֆա-ադրենաբնույթ ընկալիչների պաշարիչ է:
Ըստ Գևորգյանի, աիլդենաֆիլը կարող է փոխազդել նիտրատների հետ և զարկերակային ճնշումը իջեցնել մինչև վտանգավոր մակարդակի:
«Ինչպես հայտնի է, շաքարախտով, բարձր զարկերակային ճնշմամբ, խոլեստերինի բարձր մակարդակով և սրտամկանի տարաբնույթ ախտահարումներով բուժվողները կիրառում են նիտրատներ: Ֆենտոլամինի հիմնական կողմնակի ազդեցություններից են ռիթմաշեղումը (սրտի ոչ կանոնավոր ռիթմ) և արագասրտությունը (սրտի ռիթմի արագացում):
Բացի այդ, նա նշեց, որ բուսադեղերի միջազգային կարգավորիչ կազմակերպությունից (IRCH) ստացել է շտապ հաղորդագրություն այն մասին, որ ըստ Հոնկոնգի առողջապահության նախարարության հաղորդագրության «Po Chai Pills» սննդային հավելումը պարունակում է չհայտարարագրված դեղ սիբուտրամին և ֆենոլֆտալեին նյութերը, որոնք կարող են առաջացնել լուրջ անբարենպաստ ազդեցություններ:
Ռ. Գևորգյանի տեղեկացմամբ, ֆենոլֆտալեինը ժամանակին կիրառվել է որպես փորկապության բուժամիջոց, իսկ 2001 թվականից կիրառումից հանվել է քաղցկեղածին ազդեցության պատճառով:
«Սիբուտրամին ունի ախորժակն ընկճող ազդեցություն: Վերջինի կողմնակի ազդեցությունները շատ վտանգավոր են հատկապես սրտի ախտահարումներով տառապող անձանց համար»,-ասաց Ռ. Գևորգյանն ու ավելացրեց, որ նրա օգտագործումը կարող է առաջացնել արյան ճնշման բարձրացում, սրտի կծկման ուժի մեծացում, հոգեգարություն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան