Իրանը Ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկել է հիմնախնդրի լուծման իր առաջարկները
«Իրանը Ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկել է հակամարտության լուծման իր առաջարկները, և հուսով ենք, որ հակամարտության լուծման ուղղությամբ կատարվող քայլերի ականատեսը կլինենք:» Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին, տեղեկացնում է իրանական «mehrnews.com» լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով Դարֆուրի, Սոմալիի և արաբների հակամարտություններին` Մանուչեհր Մոթթաքին նշել է, որ Իրանը հակամարտության բոլոր կողմերի հետ լավ հարաբերություններ ունի և ուրախ է, որ որոշակի առաջընթաց կա այդ հակամարտությունների լուծման ուղղությամբ: