Գնդապետ. Միայն վախկոտն իրեն թույլ կտա մարտնչել անզեն գերիների հետ
Այսօր հայ և ադրբեջանցի սպանների բանակցությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ևս մեկ անգամ ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել Ժնևյան կոնվենցիայի պահանջները: Այսօր Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերուն հակառակորդ կողմին վերադարձնելուց հետո լրագրողների հետ զրույցում բանակցություններում քննարկված հարցերը ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:
Համաձյան այդ կոնվենցիայի դրույթների, գերիներն ունեն մի շարք իրավունքներ, որոնք պարբերաբար խախտվում են և ոտնահարվում Ադրբեջանում:
«Անգամ Ադրբեջանի ԱԱԾ աշխատակիցները ներկայացել են որպես Կարմիր Խաչի ներկայացուցիչներ, և խաբելով` փորձել են համոզել մեր գերիներից մեկին չվերադառնալ հայրենիք, սակայն դա նրանց չի հաջողվել»,- ասաց Մկրտումյանը:
Նա նաև փաստեց, որ արդբեջանական կողմը ամիսներով արգելում է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին գերիների հետ տեսակցությունը, ինչպես նաև նամանակագրությունը, իսկ Ժնևյան կոնվեցիայի համաձայն, գերիներն մեկ ամսվա ընթացում իրավունք ունեն ուղարկել և ստանալ 4-ական նամակ:
«Հայկական կողմից այդ ամենը թույլատրվում է: Քանի որ Ռաֆիկ Հասանովը չի կարողանում գրել և կարդալ, հայկական կողմն առաջարկեց կազմակերպել հեռախոսակապ Բաքվի ու նրա ծնողների հետ, ինչն արգելվեց ադրբեջանական կողմից: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմից ոտնահարվում են ինչպես մեր գերիների, այնպես էլ իրենց սեփական քաղաքացիների իրավունքները»,- ասաց գնդապետը:
«Միայն վախկոտն իրեն թույլ կտա մարտնչել անզեն գերիների հետ և նվաստացնել նրանց»,- ընդգծեց ՀՀ Զինուժի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում ադրբեջանական կողմին հանձնվեց Ադրբեջանի քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման Օղլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան