ՀՄՄ ղեկավար. Բջջային կապի ծածկույթի մակարդակով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում
Տարածաշրջանում բջջային կապի ծածկույթի առումով Հայաստանը երրորդ տեղն է գրավում` Ռուսաստանից ու Ուկրաինայից հետո: Այս մասին այսօր Երևանում կայացած հեռահաղորդակցման և կապի հարցերով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն (Hamadoun Touré):
Նրա խոսքով, այդպիսի ցուցանիշի` գրեթե 100 %-ով բջջային կապով ծածկված, Հայաստանը հասել է անցյալ տարի: Հ. Տուրեն նաև հայտնեց, որ այս տարի բջջային կապի բաժանորդների թիվը աշխարհում հասել է 5 միլիարդի:
ՀՄՄ-ն հիմնադրվել է 1865 թվականին և ՄԱԿ-ի տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում առաջատար հաստատություն է հանդիսանում:
Հայաստանը ՀՄՄ-ի անդամ է համարվում 1992 թվականից:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են բջջային կապի երեք օպերատորներ` «ԱրմենՏել», ՎիվաՍել-ՄՏՍ և «Օրանժ Արմենիա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա