Վաշինգթոնում Օբամա-Էրդողան հանդիպում չի սպասվում
Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը ճեպազրույցում անդրադարձել է ապրիլի 12-ից 13-ը Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին և թվարկել` որ երկրներն են հրավիրվել ներկա գտնվելու այդ միջոցառմանը: Ինչպես տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքէջից, հրավիրված երկրների թիվը 47-ն է և ցանկում Ադրբեջանը չկա:
Գիբսի թվարկած և գագաթաժողովին մասնակից երկրներն են` Ալժիրը, Արգենտինան, Հայաստանը, Ավստրալիան, Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Չինաստանը, Չեխիայի Հանրապետությունը, Եգիպտոսը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան,. Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իսրայելը, Իտալիան, Ճապոնիան, Ղազախստանը, Մալազիան, Մեքսիկան, Մորոկկոն, Հոլանդիան, Նոր Զելանդիան, Նիգերիա, Ներվեգիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Լեհաստանը, Կորեայի հանրապետությունը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան, Թաիլանդը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան և Վիետնամը: Ըստ Գիբսի, Միացյալ Նահանգները, ՄԱԳԱՏԷ-ն և Եվրոպական միությունը նույնպես ներկայացված են լինելու:
Գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունենալու է մի շարք երկկողմ հանդիպումներ: Ինչպես տեղեկացրել է Գիբսը, Օբաման հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Չինաստանի նախագահ Հու Ձինտաոի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի, Հորդանանի թագավոր Աբդուլահ 2-ի հետ, Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի, Պակիստանի վարչապետ Յուսուֆ Գիլանի, Հյուսիսային Աֆրիկայի նախագահ Ջեկոբ Զումայի և Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ:
Հստակեցվել է նաև` Վաշինգթոնում Օբամա-Էրդողան հանդիպում չի սպասվում: