Բեռլինում տեղի է ունեցել «Աղետ-Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը
Երեկ Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել Աղետ-Ցեղասպանություն («Aghet-Ein Völkermord») վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 90 րոպե տևողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ և ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):
Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի և գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետևել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները