Ադրբեջանի բուհեր ընդունվողների եւ ավարտողների թիվը չի համապատասխանում
Ադրբեջանի բուհական ընդունելության պետական կոմիտեի նախագահ Մալեյքա Աբբասզադեն «Լենտ.ազ»-ին հայտնել է, որ այս տարի բուհերի շրջանավարտ-բակալավրերի թիվը 4 տարի առաջ բուհ ընդունվածների ընդհանուր թվից 2542-ով ավելի է:
«Այդ ուսանողները բուհեր են ընդունվել անօրինական ճանապարհով: 4 տարի առաջ բուհեր ընդունված ուսանողների թվի 10 տոկոս աճի պատճառն անհայտ է: Դա պետք է բացահայտեն համապատասխան մարմինները»,- ասել է նա:
Տեղեկացնելով այդ մասին` «Բիզիմ յոլ»-ը հիշեցրել է, որ Ադրբեջանի կրթության նախարարության տվյալներով, 2010 թ.-ին բուհերի բակալավրիատն ավարտողների թիվը 26359 է: Սակայն ուսանողների ընդունելության պետական կոմիտեի տվյալներով, 4 տարի առաջ` 2006 թ.-ին, բուհ ընդունվել է 23817 մարդ: Այսինքն` այս տարի բուհ ավարտող ուսանողների թիվը 2006 թ.-ին ընդունվածներից թվից, ինչպես արդեն նշվեց, 2542-ով ավելի է:
«Հասկանալի չէ, թե ինչպես կարող է այդ տարբերությունը հասնել մոտ 3 հազարի: Նրանցից ոմանք կարող է տարկետումից վերադարձածները լինեն, բայց չէ՞ որ տարկետում ստացողներ էլ կան: Այդ պատճառով էլ չեմ կարող ասել, թե թեսթերից (պետական քննություններից) դուրս ինչքան ուսանող է բուհ ընդունվել: Այդ բնագավառն իր «բժիշկներն» ունի, նրանք ավելի լավ «մասնագետներ» են այդ հարցում: Ես այդ «մասնագետների» ցուցակի մեջ չեմ եւ չեմ զբաղվում այդ հարցով»,- հեգնել է Մ.Աբբասզադեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան