«Այսօրվա ցուցահանդեսը վկայում է 2 պետությունների գործարար շրջանակների դինամիկ զարգացման մասին»
Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում այսօր բացվեց ցուցահանդես-վաճառք` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարլիևի մասնակցությամբ: Վարչապետ Տ. Սարգսյանն իր բացման խոսքում նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հայ սպառողին ծանոթանալու Թուրքմենստանի` աշխարհին հայտնի ապրանքատեսակներին:
«Վերջին շրջանում Թուրքմենստանի տնտեսությունն արագ զարգանում է` հատկապես թեթև արդյունաբերության ոլորտը: Այստեղ մենք ունենք փոխադարձ հետաքրքրություններ»,-նշեց ՀՀ վարչապետը: Նա հավելեց, որ տնտեսական ոլորտում մեծ ներուժ կա զարգացնելու:
Իր հերթին Թուրքմենստանի փոխվարչապետը նկատեց, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց տնտեսությունը գրանցել է բավական մեծ արդյունքներ: Այսօր Թուրքմենստանը աշխարհին հայտնի է ոչ միայն իր գորգագործությամբ և էներգետիկ հարստություններով, այլև իր հարուստ պատմությամբ և մշակույթով:
«Այսօրվա ցուցահանդեսը վկայում է 2 պետությունների գործարար շրջանակների դինամիկ զարգացման մասին»,-նշեց Խըդըր Սապարալիևը:
Ցուցահանդեսին մասնակցում էին հայկական շուրջ 10 և թուրքմենական 20-ից ավելի ընկերություններ:
Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ավարտին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Թուքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարլիևը ստորագրեցին ՀՀ-ի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը:
Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել Աշխաբադում` 2011թ.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա