Հայկական ֆիլմերը` միջազգային կինոփառատոներում
Հյուսթոնում այսօր մեկնարկող միջազգային կինոփառատոնի ընթացքում, որը շարունակվելու է մինչև ապրիլի 19-ը, ներկայացվելու է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, իսկ ապրիլի 15-24-ը Սինգապուրի միջազգային կինոփառատոնում` ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Աղբյուրի համաձայն, «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-23-ը մասնակցելու է Կաննի միջազգային կինոփառատոնի և կինոշուկայի աշխատանքներին:
Կաննի փառատոնի շրջանակներում «Սինեֆոնդասիոն» մրցութային ծրագրին մասնակցելու է ռեժիսոր Ա. Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմը:
Նույն ժամանակահատվածում Կաննի կինոշուկայում ներկայացվելու են նաև կինոկենտրոնի վերջին տարիների աշխատանքները` մոտ երկու տասնյակ լիամետրաժ խաղարկային, կարճամետրաժ խաղարկային և փաստագրական ֆիլմեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները