Ղրղզստանում շաբաթ օրը սուգ է հայտարարված
Ապրիլի 10-ը Ղրղզստանում հայտարարված է Ազգային սգո օր: Այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտնուբաևան: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Համապատասխան կարգադրությունը արդեն ստորագրված է»,- ասել է Օտնուբաևան:
Վերջին տվյալներով, հանրապետության մի քանի քաղաքներում իրավապահ մարմինների և ընդդիմության անդամների միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով մահացել է 75 մարդ, հազարավոր մարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ