Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Սարգսյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին
Նախօրեին, երբ Երևանում գտնվող Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպեց ՀՀ նախագահի հետ և նրան փոխացնեց Էրդողանի նամակը, Թուրքիայի արտգործնախարարությունը տարածեց մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Չնայած կարգավորման գործընթացի վերաբերյալ ի հայտ եկած դժվարություններին` երկուստեք կարևորվել է ընձեռված պատեհ առիթն ի չիք չդարձնելու հանգամանքը: Թուրքիան հավատացած է, որ այդ գործընթացն իր ներդրումը կունենա Հարավային Կովկասում լայնըդգրկուն խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու գործում»:
Ըստ «Hurriyet»-ի` արտգործնախարարության հաղորդագրությամբ նշվել է նաև, որ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպում կազմակերպելու համար համաձայնություն է ձեռբ բերվել: