Աբրահամը ցանկանում է Ֆրոչի հետ մենամարտել Բեռլինում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 21-ին «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կանցկացնի նախնական` խմբային փուլի վերջին հանդիպումը` մենամարտելով Կառլ Ֆրոչի հետ: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը: Մենամարտը կարող է անցկացվել անգլիական Նոթինգհեմում կամ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Աբրահամին, բնականաբար, ձեռնտու է երկրորդ տարբերակը:
«ԱՄՆ-ում Անդրե Դիրրելի հետ մենամարտում կրած պարտությունից հետո կցանկանայի վերջին հանդիպումն անցկացնել «02 World» համալիրում: Դա իմ ամրոցն է»,- հայտարարել է Արթուրը:
Աբրահամի ցանկությունը հեշտ կլինի իրականացնել, եթե Ֆրոչն ապրիլի 24-ին հաղթի Միկել Կեսլերին: Այդ հաղթանակը գործնականում կերաշխավորի նրա մասնակցությունը կիսաեզրափակչին, իսկ նման իրավիճակում բրիտանացու թիմը կարող է զիջումներ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան