Ռուսաստանն ու Թուրքիան քննարկելու են երկու երկրների միջև անցագրային ռեժիմի չեղյալ համարելու համաձայանագիրը
Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են խորհրդակցություններ սկսել վիզային ռեժիմը չեղյալ համարելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
Ըստ Նեստերենկոյի, ռուսական կողմը պատրաստակամ է քննարկելու սահմանի անցման նոր կարգը քաղաքացիների կողմից, հավելելով, որ հարցի շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել թուրքական կողմի հետ վարչապետ Էրդողանի Ռուսաստան կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, վարչապետ Էրդողանը օրերս նույնպես հաստատել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերացման բանակցություններ սկսելու մասին տեղեկատվությունը: