ԱՄՀ. 2010 թ. ՀՆԱ-ն կաճի 1.8 տոկոսով, գնաճը կկազմի 6.2 տոկոս
2010 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 1.8 տոկոսվ, իսկ գնաճը կկազմի 6.2 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումներ ներկայացրեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
«Համաշխարհային ճգնաժամի վերականգնման պայմաններում, Հայաստանի այն ոլորտները, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ, ավելի բուռն կզարգանան»,-բացատրելով ՀՆԱ-ի աճի կանախատեսած իրենց ցուցանիշն` ասաց բանախոսը: Մյուս ոլորտներում, մասնավորապես շինարարությունում, վերականգնման տեմպերը դանդաղ կլինեն:
Հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ վերջին տարում էականորեն ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, և այդ ցուցանիշը, ըստ ԱՄՀ կանխատեսումների, շարունակում է աճել: Հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի պետական պարտքը կայուն է և եթե ապահովվեն կանախտեսած ցուցանիշները, ապա այդպես կմնա նաև կարճաժամկետ հեռանկարում:
Տոլոսան նաև հայտնեց, որ մայիսին Հայաստան կժամանի հիմնադրամի առաքելությունը, և այցի արդյունքում կանխատեսած մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ կարող են փոփոխվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա