Հնդկաստանում ՀՀ դեսպան. Երկկողմ առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն օրերս հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ:
Դեսպան Հակոբյանն ընդգծել է հայ-հնդկական հարաբերություններին բնորոշ ջերմ և բարեկամական բնույթը, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների և ավանդույթների առկայությունը ու երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նա նաև կարևորել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Դեսպանը փաստել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին` մասնավորապես քննարկելով երկկողմ առևտրային ռեժիմի ազատականացման, գործարար շրջանակների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հետ կապված հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա