Ջիվան Գասպարյանը` ԱՊՀ-ի «Համագործակցության աստղերը» միջպետական մրցանակի դափնեկիր
Այսօր հայտարարվել են ԱՊՀ-ի «Համագործակցության աստղերը» միջպետական մրցանակի դափնեկիրները: Նրանց թվում է նաև հայազգի աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Ըստ «Իտառ-Տասսի», մրցանակների արժանացել են ԱՊՀ 7 երկրից 9 արվեստագետ: Նրանցից յուրաքանչյուրին տրվել է 2 միլիոն ռուբլի:
Դափնեկիրների թվում են նաև նկարիչ Թայիր Սալախովը, կոմպոզիտորներ Ալեքսանդրա Պախմուտովան, Դավիթ Տուխմանովը, պոետ Նիկոլայ Դոբրոնրավովը:
Այս մրցանակը տարեկան շնորհվելու է երեք անվանակարգերում՝ գիտություն և կրթություն, մշակույթ և արվեստ, մարդասիրական գործունեություն:
Նշենք, որ ԱՊՀ-ի «Համագործակցության աստղերը» միջպետական մրցանակը ստեղծվել է 2009 թվականին ԱՊՀ երկրների մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության հիմնադրամի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան