ԳԹԿ տնօրեն. «Ընթացիկ ստուգումների արդյունքները գոհացուցիչ չեն»
Այս տարի Գնահատման և թեստավորման կենտրոնն հանրապետության հանրակրթական ուսումնական հասատություններում իրականացրել է դպրոցականների գիտելիքի ընթացիկ ստուգում` Սյունիքի և Լոռու մարզերում, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ու Ավան վարչական շրջաններում: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նրա տեղեկացմամաբ, գիտելիքի ընթացիկ ստուգումը անցկացվել է վերոնշյալ շրջանների շուրջ 40 դպորցում, որին մասնակցել է մոտ 7600 աշակերտ:
Գուրգեն Խաչատրյանի խոսքով, դպրոցներում գիտելիքի ընթացիկ ստուգումը նպատակ ունի պարզելու հանրակրթաան դպրոցներում աշակերտների գիտելիքը, բացի այդ, թեստային առաջադրանքների միջոցով աշակերտներին ծանոթացնելու ավարտական և միասնական քննությունների անցկացման եղանակին:
Նա նշեց, որ հանրակրթական դպրոցներում 8-րդ դասարանում ընթացիկ ստուգում է անցկացվել բնագիտական առարկաներից` քիմիայից, ֆիզիկայից, կենսաբանությունից, աշխարհագրությունից, իսկ 9-րդ դասարանում` հայոց լեզու հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն առարկաներից:
ԳԹԿ տնօրենի խոսքով, 10-րդ դասարնում ընթացիկ ստուգումը անցկացվել է օտար լեզուներից`ռուսաց լեզվից, անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, իսկ 11-րդ դասարանում`հայ գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաներից:
Խոսելով գիտելիքի ընթացիկ ստուգման արդյունքների մասին` նա ասաց, որ արդյունքերը գոհացուցիչ չեն` հավելելով, որ Լոռուս մարզի արդյունքներն դեռևս ամբողջությամբ չեն ամփոփվել:
Նա տեղեկացրեց, որ քիմիայից անբավարար է ստացել մասնակցած աշակերտների 62 տոկոսը, ֆիզիկայից` 31, կենսաբանությունից` 35, աշխարհագրությունից` 44, հայոց լեզվից` 44, հանրահաշիվ առարկայից`38, երկրաչափություն առարկայից`14, հայոց պատմություն առարկայից`18, գերմաներենից` 74 տոկոսը և այլն:
Նա նաև հայտնեց, որ 9-10 միավոր, այսինքն գերազանց գնահատականներ չեն գրանցվել քիմիայից, ֆիզիկայից, աշխարհագրությունից, հանրահաշիվից:
Նրա խոսքով, աշակերտները համեմատաբար բարձր միավորներ են ստացել հայոց պատմության, հանրահաշիվ և երկրաչափության առարկաներից, համեմատաբար բարձր գնահատականները գրանցվել են մասնավորապես 11-րդ դասարաններում, ինչն էլ պայմանավորված է ավարտական դասարանում աշակերտների առավել լուրջ պատրաստված լինելով:
Նա նաև նշեց, որ ավագ դպրոցների աշակերտների ցուցաբերած արդյունքները ավելի հուսադրող ու բարձր են:
Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ վերլուծությունները ցույց են տվել` դպրոցներում աշակերտների կիսամյակային գնահատականների միջինն ավելի բարձր է, քան գիտելիքի ընթացիկ ստուգման միջինը գնահատականը: