Բակո Սահակյանը դրական է գնահատել շինարարության ծավալների աճի տեմպերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում շինարարական աշխատանքներին և քաղաքաշինության ոլորտին վերաբերող խնդիրներին: Այս մասին հատնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ բնագավառը հանդիսանում է մեր պետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևորագույն ուղղություններից մեկը, որի զարգացումը դրական է ազդում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:
Բակո Սահակյանը դրական է գնահատել շինարարության ծավալների աճի տեմպերը` այն համարելով ոլորտի զարգացման և նրա հանդեպ պետության ուշադրության լավագույն չափանիշներց մեկը: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ոլորտում առկա են մի շարք երևույթներ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում նրա դինամիկ զարգացման համար: Երկրի ղեկավարը հատկապես նշել է իրականացվող աշխատանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը, միաժամանակ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով աշխատավարձերի վճարման գործընթացը, գործատուների կողմից շինարարական աշխատանքների շահույթի համաչափ տնօրինումը:
Այս խնդիրների օպերատիվ կարգավորման ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը և քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին` նշելով, որ այդ գործընթացը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո:
Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա