Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը` Տավուշ
Այսօր աշխատանքային այցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Տավուշի մարզ:
Այցի շրջանակներում նախագահը նախ կլինի Իջևանի վերանորոգված բժկական կենտրոնում և կծանոթանա կատարված աշխատանքներին: Այնուհետև նախագահը կմեկնի Դիլիջան, շրջայց կկատարի այնտեղ կառուցվող Կենտրոնական բանկի «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակում, կծանոթանա իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանը կլինի նաև «Հին Դիլիջան-Թուֆենկյան» համալիրում, որից քիչ հեռու գտնվում է նորակառույց բացօթյա ամֆիթատրոնը`«Ռոտոնդը»:
Դիլիջանում գտնվող միջազգային դպրոցում, որի բացումը նախատեսված է այսօր, պետության ղեկավարն աշխատանքային քննարկում կունենա «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Նախագահը կմասնակցի նաև միջազգային դպրոցի բացման կապակցությամբ տեղի ունենալիք ծառատունկին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան