Էրդողանի բանագնացն Ալիևին երաշխիքներ է տվել ադրբեջաներեն լեզվով
Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, նախօրեին Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, վերջինիս է հանձնել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հատուկ նամակը:
Հիշեցնենք, որ Սինիրլիօղլուն Բաքու էր մեկնել որպես Էրդողանի հատուկ բանագնաց: Թուրքական «Հյուրրիյեթ» «Hurriyet» թերթի տեղեկացմամբ, Ալևին հփոխանցված այդ նամակում մասնավորապես նշված է եղել այն, որ Անկարան չի փոխել իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց և ձեր շահերն էլ ենք մինչև վերջ հաշվի ենք առնելու: Մեզ համար կարգավորման գործընթացը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: Մեր խոսքը խոսք է: Մի անհանգստացեք»,- ասված է եղել Էրդողանի նամակում:
Ի դեպ` նամակում տեղ գտած «Մեր խոսքը խոսք է: Մի անհանգստացեք» արտահայտությունը Ֆերիդուն Սինիրլիօղլուն նաև բանավոր է փոխանցել Ալիևին, այն էլ` ադրբեջաներեն լեզվով: