Բրիտանացի ուսուցիչների 25%-ը ծեծվել են դպրոցականների կողմից
Բրիտանացի յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ բռնության է ենթարկվում աշակերտների կողմից: Այս մասին տեղեկացնում է Dni.ru կայքը: Այս տվյալները հրապարակել է երկրի Ուսուցիչների և դասախոսների ընկերակցությունը: Կամզակերպության տեղեկությունների համաձայն, ավելի հաճախ վտանգի ենթակա են տարրական դասարանների ուսուցիչները, ովքեր երեխաների արարքներից կրկնակի հաճախ են տուժում:
Կազմակերպությունը համապատասխան տեղեկատվություն ստացել է սոցիոլոգիական հարցման արդյունքում, որում ընդգրկվել են հազարավոր ուսուցիչներ: Ընդ որում դասատուների 90%-ը նշել են, որ ընթացիկ տարում արդեն անձնապես բախվել են աշակերտների կոպտության հետ: Ուսուցիչների 60%-ից ավելին նշել են, որ Միացյալ Թագավորության կրթական հաստատություններում վարքականոնները վերջին 5 տարում նշանակալիորեն վատթարացել են: Մոտ 25%-ը խոստովանել է, որ իրենք ենթարկվել են աշակերտների կողմից բռնության: Միայն 3%-ն է իրավիճակի դրական փոփոխություն նկատել:
Ուսուցիչների կարծիքով բրիտանական դպրոցներում կարգուկանոնի թուլացման պատճառը ծնողների վարքն է, ովքեր իրենց երեխաներին չեն ցանկոնում լավ օրինակ հանդիսանալ: Ընդ որում մայրիկներն ու հայրիկները հաճախ ակտիվ ու նույնիսկ ագրեսիվ դիմադրություն են ցուցաբերում ուսուցիչներին, երբ վերջիններս պատանիներին փորձում են կարգի հրավիրել:
Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Թսգավորության դպրոցներում կարգուկանոնի ամրապնդմանն իր ներդրումն ունեցավ կառավարությունը: Երախաների, դպրոցի և ընտանիք հարցերով նախարար Էդ Բոլլզը ընդգծեց, որ ուսուցիչներն իրավունք ունեն սահմանված կարգը խախտող պատանիների նկատմամբ ուժ կիրառել: Պետական պաշտոնյան նշեց, որ շատ դասատուներ վախենում են ֆիզիկական միջամտությամբ հարցեր լուծել`հետագայում աշակերտների ծնողների կողմից դատական գործի հարուցման մտավախությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան