Մրցանակներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահի հրամանագրով 2009 թվականի մրցանակ է շնորհվել Վիլյամ ՇԱԲԱՍԻՆ (ԻՌԼԱՆԴԻԱ)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար և Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆԻՆ (ՇՎԵՅՑԱՐԻԱ)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան