Թուրքիայում հայկական գերեզմանոցներ են քանդվում. Ոսկորների կտորները հողի երես են դուրս եկել
Վանի նահանգի Գևաշ գավառի Այդընօջաք գյուղում հայկական գերեզմանատան վրա դպրոց կառուցելուց հետո թուրքերն այս անգամ էլ Վանի Բահչեսարայ շրջանի Յայլաքոնաք գյուղի հայկական գերեզմանոցն են քանդում` ընդունելությունների համար նախատեսված հանրային տուն կառուցելու նպատակով:
Շինաշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր1» (Haber1) համացանցային լրատվամիջոցը: Նշվում է, որ շինարարության ընթացքում հայկական այդ գերեզմանոցն ամբողջությամբ քանդվում է, գերեզմանները տակնուվրա, գերեզմանաքարերն էլ ջարդուփշուր են արվում, ինչ հետևանքով ոսկորների կտորտանքներն արդեն հողի երես են դուրս եկել:
Հայկական կիսավեր եկեղեցու հարևանությամբ գտնվող այդ գերեզմանոցի վրա կատարվող շինաշխատանքների դադարեցման պահանջով գոյւղացիները դիմել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային գրասենյակ, բայց ապարդյուն:
Իսկ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ - BDP) կուսակցության պատգամավոր Ֆաթմա Քուրթուլանը այդ հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային:
Վերջինս կարգադրել է, որ խնդրին տեղում ծանոթանալու համար Յայլաքոնաք մեկնի մասնագետներից կազմված մի խումբ, սակայն գյուղ տանող ճանապարհների անբարվոք և փակ լինելու պատճառով անձնակազմը չի կարողացել գյուղ հասել:
Հայկական գերեզմանոցի քանդման և նրա վրա գյուղի հանրային տուն կառուցելու գաղափարին ընդդիմացած գյուղացիները ճարահատ դիմել են Մարդու իրավունքների միության (IHD) Վանի մասնաճյուղին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան