ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ եւ ՉՀ-ի դատախազությունների միջեւ 2009 թվականին Երեւանում ստորագրված Հուշագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար: