Hurriyet. Սարգսյան-Էրդողան հանդիպումը կայանալու է այսօր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում հանդիպելու է ապրիլի 12-ին: Ըստ Էրդողանի` հանդիպումը կայանալու է Թուրքիայի ժամանակով 16:30-ին (Հայաստանի ժամանակով 18:30-ին):
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Երևան էր ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն` Էրդողանի հատուկ նամակը ՀՀ նախագահին փոխանցելու և նրանից Վաշինգտոնում հանդիպում խնդրելու նպատակով: Հայաստանի նախագահն էլ ընդունել էր այդ առաջարկը: