Հայաստանի հավաքականն զբաղեցրեց պատվավոր 4-րդ տեղը
Հայաստանի հավաքականը բելոռուսական Մինսկում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` երկամարտում նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 19 մեդալ: Հաղթողի կոչումը նվաճել է Ռուսաստանի ընտրանին 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Երկրորդը Թուրքիայի ընտրանին է (4-0-2), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելառուսի թիմը (3-0-5): Հինգերորդը Լեհաստանի հավաքականն է` 1-2-1 արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան