Հայաստանի սամբոյի հավաքականը կմասնակցի Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Այսօր Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Հունաստան` մասնակցելու ապրիլի 13-ից 19-ը Սալոնիկ քաղաքում կայանալիք պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությանը: Մեր թիմի կազմում ընդգրկված են 18 մարզիկներ, երեք մարզիչներ և մեկ մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Վերջինս մեկնումից առաջ հայ սամբիստների անունից շնորհավորեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին` Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների փայլուն ելույթների համար և նույնպիսի հաջողություններ մաղթեց սամբիստներին:
Հիշեցնենք, որ «Մրցաշրջան 2009»-ում թիմային հաշվարկով բոլորից շատ մեդալների էին արժանացել ծանրորդները, իսկ նրանց հաջորդում էին սամբիստները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին