
Ադրբեջանական հերթական ապատեղակատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Բերքաբեր գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: