Դպրոցի շենքում ռումբի առկայության մասին լուրը կեղծ էր
Այսօր կեսօրին Հայաստանի ոստիկանությունից Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:
ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում են արտակարգ ալիք լրատվական կենտրոնից, ժամը 13.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ: